Օրը՝ 60 վայրկյանում | 07.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Վլադիվոստոկում Փաշինյանը և Պուտինը քննարկել են դաշնակցային հարաբերությունները և Արցախի հարցը:

Հուսով ենք՝ Ռուսաստանի և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո. ՀՀ վարչապետ:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը Գլխավոր ասամբլեայի ֆորումի մասնակիցներին ասել է, որ Ադրբեջանը մերժել է վերադարձնել հայ գերիներին:

Սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի այցը տարածաշրջան:

Շվեյցարացիներին բանտարկություն է սպառնում ձմռանը տները 19 աստիճանից բարձր տաքացնելու համար:

Բայդենը և Թրասը կշարունակեն համատեղ ճնշումը Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի վրա:

Ուկրաինայից արտահանվող հացահատիկը ուղարկվում է ոչ թե աղքատ երկրներ, այլ ԵՄ տարածք. Պուտին:

Ռուսաստանն ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցուցակում չներառելու մասին ամերիկյան վարչակազմի որոշումը վերջնական է. Սպիտակ տուն։

Ռուսական ուժերի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանը վնասվել է գնդակոծությունների հետևանքով. Ռաֆայել Գրոսսի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում