Երևանի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում ծառ հատած անձինք հայտնաբերվել են

ՎՎահե Դավթյան

Սեպտեմբերի 5-ին սոցցանցում և լրատվական կայքերում տեսանյութ տարածվեց, որտեղ երևացող անձինք մայրաքաղաքում ծառ էին կտրում։

Ժամը 22.25-ին այս դեպքով ոստիկանությունում ահազանգ ստացվեց։ Հայտնում էին, որ մայրաքաղաքի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում կենսունակ ծառ են ապօրինի հատել և «Օպել» մեքենայով տեղափոխել։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ ծառը հատել են Երևանի բնակիչ, 30 և 45 տարեկան երկու տղամարդիկ։

Սեպտեմբերի 6-ին մայրաքաղաքի Արամի փողոցում ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալեցին 45-ամյա տղամարդուն և տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 30-ամյա տղամարդն ինքնակամ ներկայացավ ոստիկանություն։

Նրանք ներկայացվել են քննչական ստորաբաժանում։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում