Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Ուժային կառույցներում անհրաժեշտ են ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխանող ստանդարտներ. ՀՀ վարչապետ:

Արցախի իշխանությունները որևէ այլ բնակավայր «հանձնելու» մասին որևէ բանակցություն չեն տանում. Արցախի տեղեկատվական շտաբ:

Արարատ Միրզոյանը մեկնել է Մոսկվա՝ Լավրովի հետ բանակցությունների համար:

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ:

Հայաստանը և Ադրբեջանը, հավանաբար, կհրավիրվեն Պրահայում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Լիզ Թրասը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետն ու Պահպանողական կուսակցության առաջնորդը:

Իրանը հայտարարել է, որ կարող է բավարարել Եվրոպայի էներգետիկ կարիքները:

Պայթյուն Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ, կան զոհեր:

Գերմանիան Ուկրաինային ևս 200 միլիոն եվրո լրացուցիչ օգնություն կտրամադրի:

Ռամզան Կադիրովը հերթական անգամ հայտարարել է պաշտոնը լքելու հավանականության մասին:

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, առողջացել է 2043 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 7 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում