Օրը՝ 60 վայրկյանում | 01.09.2022

ԳԳոհար Սարգսյան

Այսօր Գիտելիքի և դպրության օրն է:

Յուրաքանչյուր երեխայի տաղանդ պետական արժեք է և պիտի պաշտպանվի պետության կողմից. Վարչապետ:

Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ. Արցախի ԱԺ նախագահ:

Անհրաժեշտություն է, որ օր առաջ մեր տարածաշրջանում հաստատվի տևական և համապարփակ խաղաղություն. ՀՀ վարչապետ:

Եվրամիությունը պատրաստ է ավելացնել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միշել:

Ոչ ոք շահագրգռված չէ, որ Թուրքիան լինի Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակող միակ երկիրը. Մակրոն:

Ուկրաինան փորձում է խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը. Ռոգով:

Ռուսաստանը չպետք է մեկուսանա և պատժի եվրոպական երկրների սովորական քաղաքացիներին. Լավրով:

Եվրոպայում գազի գինը ամռան ընթացքում աճել է մոտ երեք անգամ:

Վաշինգտոնը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ստանա. Բայդեն:

Տոկաևը մտադիր է Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում