Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2022

ԳԳոհար Սարգսյան

«Սուրմալուում» պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է. արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ:

Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է տարանցիկ փոխադրումների պարզեցման մասին հուշագիր:

Եվրամիությունը շահագրգռված է կողմերի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ. Անդրեա Վիկտորին:

Արաբական Միացյալ Էմիրությունները Իրան կվերադարձնի իր դեսպանին հետկանչից վեց տարի անց:

Ուկրաինացի ռազմագերիների դատավարության դեպքում ՌԴ-ի հետ բանակցելն անհնար կդառնա. Զելենսկի:

Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականությունը կարող է հանգեցնել միջուկային ուժերի բախման. Ռուսաստանի փոխարտգործնախարար:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն առաջարկում է վտարել երկրի տարածքում հանցագործություն կատարած օտարերկրացիներին

Վրաստանի Բորժոմի մոտ փրկարարներին արդեն երրորդ օրն է՝ չի հաջողվում մարել մոլեգնող անտառային հրդեհները։

Օգոստոսի 15-21-ը  Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք, առողջացել է 1663 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 5 դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում