Օրը՝ 60 վայրկյանում | 18.08.2022

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Սուրմալուում» պայթյունի հետևանքով զոհերի հիշատակը:

Նույնականացված է 15 անձի ինքնությունը, մեկը համարվում է դեռ չնույնականացված. արտակարգ իրավիճակների նախարարը՝ «Սուրմալուում» տեղի ունեցածի մասին:

Քրգործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության առկայության մասին. Քննչական կոմիտեի նախագահ:

Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին ազգային սգո օրերին. Ֆրանսիայի արտգործնախարարություն:

Ազգային անվտանգության ծառայության նախագծով անցակետեր կստեղծվեն հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Վաշինգտոնը պատրաստ է շարունակելու Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը. Նեդ Փրայս:

Բաքվի հետ գազային գործարք կնքելով՝ Եվրոպան ոտնահարում է իր արժեքները. Human Rights Watch-ի տնօրեն:

Զապորոժիեի ատոմակայանը կարող է դադարեցնել աշխատանքը՝ բերվելով «սառը ռեզերվի». Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:

Էստոնիայի իշխանությունները դադարեցրել են Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում