Օրը՝ 60 վայրկյանում | 16.08.2022

ԳԳոհար Սարգսյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ կա առնվազն 16 զոհ և 3 անհետ կորած:

Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի զոհերի ընտանիքներին:

Իրանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդին և Կառավարությանը Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

Շոյգուն և Պապիկյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:

Չավուշօղլուն Լատվիայի արտգործնախարարի հետ կքննարկի Հայաստանի հետ հարաբերությունների հարցը:

Իրանը Եվրամիությանն է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման նախագծի վերաբերյալ պատասխանը:

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Տարտուս և Դամասկոս նահանգներում:

Թուրքիան C-400 «Տրիումֆ» համակարգերի երկրորդ մարտկոցի մատակարարման պայմանագիր է կնքել:

Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկոյե բնակավայրում՝ զորամասերից մեկի զինամթերքի ժամանակավոր պահպանության փլուզված հարթակի տարածքում, հրդեհ է բռնկվել. պայթել է պահվող զինամթերքը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում