Օրը՝ 60 վայրկյանում | 12.08.2022

ԳԳոհար Սարգսյան

Երեկ և այսօր հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի պաշտպանության նախարարություն:

Հայ-իրանական սահմանը պետք է պահպանվի ցանկացած գնով․ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Կանադայի արտգործնախարարը կանադահայերի հետ քննարկել է Հայաստանի հետ սերտ կապերը:

Զելենսկին պաշտոնյաներին հորդորել է հակամարտության ընթացքի մասին այլևս տեղեկություն չհաղորդել լրագրողներին:

Փարիզը հանդես է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության հնարավորությունը պահպանելու օգտին․ Ֆրանսիայի ԱԳՆ:

Թեհրանի դեմ պատժամիջոցների մեխանիզմները գործի կդրվեն Մոսկվային ԱԹՍ-ներ փոխանցելու դեպքում․ պետքարտուղարություն:

Ապառազմականացման դեպքում Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը խոցելի կդառնա ահաբեկչական հարձակումների համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկնել է Հունաստանի ինքնիշխանությանն ուղղված անուղղակի սպառնալիքները՝ հայտարարելով, որ Կաստել-լորիզո կղզին գտնվում է թուրքական ափից «լողալու հեռավորությամբ»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում