Օրը՝ 60 վայրկյանում | 05.08.2022

ԳԳոհար Սարգսյան

Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է. պաշտպանության բանակ:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ առաջարկներով․ Լավրով:

Մակրոնն Ադրբեջանին կոչ է արել խուսափել էսկալացիայից և ձեռնամուխ լինել Հայաստանի հետ բանակցությունների:

Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան:

Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան:

Կոնգրեսական Աննա Էշուն դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան:

Հայաստանի վարչապետի խորհրդականը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Կրոնական ակտիվիստները Լոնդոնում գրավել են Ադրբեջանի դեսպանատունը:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ իր այցը Թայվան որևէ կապ չունի տարածաշրջանային ստատուս քվոյի փոփոխության հետ: 

Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցից մեկ օր հետո Չինաստանը զորավարժությունների շրջանակում բազմաթիվ ինքնաթիռներ է տեղակայել և հրթիռներ արձակել Թայվանի մերձակայքում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում