Օրը՝ 60 վայրկյանում | 03.08.2022

ԳԳոհար Սարգսյան

Արցախի Շփման գծի հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային ԱԹՍ-ներ. հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: Ադրբեջանական կողմը նույնպես հայտնել է զոհերի և վիրավորների մասին:

Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպմանը դատապարտել է իրավիճակի ապակայունացման ադրբեջանական փորձերը:

Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. Արմեն Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու՝ Ադրբեջանի պահանջի մասին:

Մինչ տարեվերջ Լարսի անցակետն ամբողջությամբ վերակառուցված կլինի․ ՏԿԵ փոխնախարար:

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թայվանի նկատմամբ:

Պեկինում ԱՄՆ դեսպանին կանչել են Չինաստանի ԱԳՆ՝ Թայվան Փելոսիի այցի պատճառով:

ԱՄՆ-ն ձգտում է բոլորին ցույց տալ իր անպատժելիությունը․ Լավրովը՝ Թայվան Փելոսիի այցի մասին:

ՇՀԿ-ն հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին․ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Փելոսիի այցը Թայվան:

Ուկրաինական հացահատիկ տեղափոխող առաջին նավի ստուգումն ավարտված է: Բեռնանավը կլքի Բոսֆորի նեղուցը՝ շարունակելով ճանապարհը դեպի Բեյրութ:

Ուկրաինան Կոսովոյից հետ է կանչում իր զինծառայողներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում