Եղվարդում նոր բժշկական կենտրոն է կառուցվում

ՌՌոզա Խաչատրյան

Կոտայքի մարզի «Նաիրի» բժշկական կենտրոնից բացի հիվանդանոցի նոր շենք է կառուցվելու նաև Տաշիրում: Կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Վաղարշապատի և Աշտարակի բուժհաստատությունները, Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքը:

Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Ապամոնտաժվելու է, և տեղում կառուցվելու է նոր՝ 25 մահճակալ հզորությամբ ԲԿ՝ իր բոլոր ենթակառուցվածներով:

Եղվարդի ԲԿ-ն կառուցվել է 1976-ին, և մինչև օրս հիմնանորոգման որևէ աշխատանք չի իրականացվել:

Գևորգ Վարդանյան («Նաիրի» ԲԿ տնօրենի պաշտոնակատար) - Անմխիթար պայմաններում են աշխատում, չնայած դրա հիվանդների հոսքը մեզ մոտ ակտիվ է, պակաս չունենք:

Հին շենքի չորրորդ հարկն ընդհանրապես չի օգտագործվում: Ջուրն էլ այստեղ ժամով է:

180 բուժաշխատող ունեցող հաստատությունը հունվարի 1-ից մինչ օրս 46 հազար այց է գրանցել պոլիկլինիկայում, 1100 հիվանդ բուժօգնություն է ստացել ստացիոնար պայմաններում:

Գևորգ Վարդանյան - Ակնկալիքներն այն են, որ մեր տարածաշրջանի հիվանդների հոսքն այլ ԲԿ-ներ այլևս կկրճատվի և որպես մարզային ԲԿ, մատչելի բուժօգնություն ավելի շատ այցեր կլինեն Երևանից ու մարզերից:

Բացի Եղվարդի 14 հազար բնակչից՝ բուժկենտրոնը սպասարկում է նաև հարակից 13 գյուղերը՝ շուրջ 40 հազար մարդ:

Շինարարությունը, ամենայն հավանականությամբ, այս տարի կմեկնարկի:

Բուժսպասարկումը պայմաններից հո չի տուժում՝ շրջեց ու պարզեց ԱՆ փոխնախարար Արմեն Նազարյանը: Անգամ հասցրեց իր 5-րդ պատվաստումը ստանալ:

ԲԿ-ների վերակառուցման և կառուցման աշխատանքներն իրականացվում են կառավարության 2021-26 թթ. ծրագրով, նախատեսված է մինչև ծրագրի ավարտը վերակառուցել 50 բուժհաստատություն:

Արմեն Նազարյան - Սրանով լուծում ենք մեկ կարևոր խնդիր. ԲԿ-ների շենքային պայմանների բարելավում, որից կախված է լինելու մատուցվող ծառայությունների որակը և հասանելիությունը:

Փոխնախարարի խոսքով՝ 2026-ից մեր երկրում գրեթե չի լինի ԲԿ, որը չունենա բարվոք պայմաններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում