Երևանի պարեկները թմրամիջոց են հայտնաբերել

ԼԼիլիթ Ասատրյան

Հուլիսի 21-ին, առավոտյան ժամը 5-ին, պարեկային ծառայության առաջին գումարտակի երկրորդ վաշտի ոստիկանները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Պարույր Սևակի փողոցում ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչներ: Նա հայտնել է, որ թմրամիջոցն իրենն է, կանեփը քաղել էր Գառնիի մոտակայքի հողատարածքից:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում