Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ զինված ուժերի պատասխան գործողություններով կրակը լռեցվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Արարատ Միրզոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Իրանի ռազմավարություններից մեկը աջակցությունն է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. Շամխանի:

Շոյգուն հանձնարարել է բացառել քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելու՝ Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունը:

Հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները կապ չունեն Մոսկվայի և Կիևի բանակցությունների հետ. Սլուցկի:

Կիևը պարտավորվել է Ռուսաստանի տարածքին հարվածներ չհասցնել ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում