Օրը՝ 60 վայրկյանում | 15.07.2022

ԳԳոհար Սարգսյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023 թվականի ֆինանսական տարվա Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները: Դրանք ներառում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ, հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ և Թուրքիային F-16 ինքնաթիռների վաճառքի վերահսկողություն:

Լիլիթ Մակունցը սենատոր Վան Հոլլենին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը:

Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է Անդրկարպատներում հունգարացիների պաշտպանության ռազմական սցենարի գոյության մասին:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է հրաժարականի մասին:

ՌԴ 11 օդանավակայանում թռիչքների արգելքը երկարաձգվել է:

Հայ ժողովուրդը երախտապարտ է Ֆրանսիային Հայաստանի կենսական շահերի պաշտպանությանը հետամուտ լինելու համար. Մհեր Գրիգորյան:

Շրի Լանկայի նախագահը պաշտոնապես հրաժարական է տվել:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մեղմացրել է Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակումներ:

ՆԱՏՕ-ի հանդիպման ժամանակ գերմանացի զինվորականներից գողացել են գաղտնի տվյալներով համակարգիչները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում