Օրը՝ 60 վայրկյանում | 13.07.2022

ԳԳոհար Սարգսյան

Թուրքիայի հայկական կառույցները ողջունել են Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը:

Սյունիքի և Վայոց ձորի մարզերում Ջոն Գալագերը քննարկել է Միացյալ Թագավորության աջակցությունը սահմանամերձ շրջանների տնտեսական դիմակայունությանը:

ԱԺ խորհուրդը կքննարկի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու նախագիծը:

Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է ՀՀ-ում ռեզիդենտ դեսպանով դեսպանություն բացելու Կանադայի պատրաստակամությունը:

Ջո Բայդենը սկսել է Մերձավոր Արևելք այցելությունները:

Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են հացահատիկի արտահանման հարցում համաձայնության գալուն. Կուլեբա:

Գերմանիան ռուսական ածուխ չի գնի օգոստոսի 1-ից, դեկտեմբերի 31-ից էլ կդադարեցվի նավթի ներմուծումը. Գերմանիայի ֆինանսների նախարար:

Շրի Լանկայի նախագահն ընտանիքի հետ լքել է երկիրը: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

Միջուկային ծրագրի գործարքը կնպաստի Իրանի տնտեսության զարգացմանը, քանի որ դրա վերականգնման արդյունքում պատժամիջոցները կթուլացվեն. Ուենդի Շերման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում