ՆԳ նախարարը հնարավորություն կունենա ներգրավվել ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում. ԱԽ քարտուղար

ԼԼիլիթ Սեդրակյան

Կառավարությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ լայնածավալ, երեք ուղղությամբ բարեփոխումներ է իրականացնում Ոստիկանության, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ոլորտներում: Այս մասին ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացի վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների իր ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ հանրային այսպիսի լսումները ևս մեկ անգամ հաստատում են Հայաստանի ընտրած ժողովրդավարական ճանապարհը և բարեփոխման գործընթացներում հանրային լայն շերտերին ներգրավելու պատրաստակամությունը: 

Գրիգորյանը բարեփոխումները փորձեց դիտարկել ավելի լայն՝ անվտանգության կոնտեքստում: Նա հայտնեց՝ բարեփոխումների համատեքստում պլանավորում են ստեղծել առանձին՝ արտաքին հետախուզական մարմին: 

«Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ուզում եմ ասել, որ ոստիկանության բարեփոխումները հենց այս լայն կոնտեքստում նաև պետք է դիտարկել, և դրա հիմքում նաև դրված է ժողովրդավարասկան կոնցեպտը: ԱԽ-ում ԱԻՆ-ը ներկայացված չէր, բայց այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, որովհետև ՆԳ նախարարը, որպես արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ներգրավվել ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում:

Մեր հավատամքն է, որ Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովրդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեր պետության համար»,- ասաց ԱԽ քարտուղարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում