Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2022

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի հետ:

Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանն ընդունել է այդ երկրի արտգործնախարար Վինսենտ Բիրուտային:

Քննարկվել է Հայաստանից Վրաստանի տարածքով որոշ ապրանքներ փոխադրող բեռնատարների արտահերթ բացթողնման հնարավորությունը:

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Կրասնոյարսկում  հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ:

Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Էր Ռիադին հարձակողական զենքի վաճառքը վերսկսելու հնարավորությունը. Reuters:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զինված ուժերը հանձնարարություն են ստացել հետ գրավել երկրի հարավը:

Ռուսաստանը մինչև հուլիսի 21-ը 10 օրով դադարեցնում է մատակարարումները «Հյուսիսային հոսքով»:

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը:

Հուլիսի 4-10-ը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, առողջացել է 226 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում