Գործունեության մեկ տարում Երևանի պարեկները բացահայտել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության շուրջ 160 դեպք

ԳԳոհար Սարգսյան

Արդեն մեկ տարի մայրաքաղաքում հասարակական կարգը պահպանում, ճանապարհային երթևեկությունը կարգավորում, տարատեսակ հանցագործությունների դեմ պայքարում է պարեկային ծառայության Երևանի գունդը:

Այս տարվա ապրիլից էլ մայրաքաղաքի հաջողված փորձը ներդրվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում: Առաջիկայում ևս չորս մարզի հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկը կհսկեն պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումները: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Գործունեության մեկ տարվա ընթացքում միայն Երևանի պարեկները բացահայտել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության շուրջ 160 դեպք:

Արդեն իսկ հասցրել են ապօրինի թմրամիջոցներ հայտնաբերել նաև Շիրակի և Լոռու պարեկները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում