ՀՀ վարչապետի տիկինն այցելել է Քաջարան և տեսակցել 100-ամյա Արշալույս տատին

ԳԳևորգ Թոսունյան
Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջը ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։
 
 
Նրանց հյուրընկալել են Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները:
 
Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին է նվիրել Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը:
 
 
ՀՀ վարչապետի տիկնոջ և 100-ամյա Արշալույս Թադևոսյանի զրույցը սկսվել է պատերազմի մասին պատմություններով։ Հայրենական պատերազմի ժամանակ Արշալույս տատը գնդացրորդ է եղել և պատերազմի դաշտ է մեկնել 19 տարեկանում՝ կիսատ թողնելով ուսումը։
 
 
Տիկին Թադևոսյանը Աննա Հակոբյանին ցույց է տվեց իր ստացած մեդալները և պատմել, որ խորհրդային բանակում իր ծառայությունը շարունակել է մինչև պատերազմի ավարտը: 1945 թվականից հետո վերադարձել է հայրենիք և տարիներ շարունակ աշխատել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:
 
 
Վարչապետի տիկինը հետաքրքրվեց 100-ամյա տատիկի առողջությամբ։ Նա պատասխանել է, որ հիշողությունից չի բողոքում, միայն լսողությունն է վատացել։ Զրույցը շարունակվել է Արշալույս տատի ասմունքով։ Նա արտասանել է Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը:
 
 
Տիկին Թադևոսյանը մեծացրել է 4 զավակ, ունի 11 թոռ և 10 ծոռ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում