«Վայքի բուժական միավորում»-ը շուտով անհետաձգելի բուժօգնության բաժանմունք կունենա

ԱԱրևիկ Աբելյան

Վայքի բուժական միավորումը շուտով կունենա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք: Այն ստեղծել և անհրաժեշտ սարքավորումներով հագեցրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Բացումը նախատեսված է մի քանի օրից, երբ ավարտվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները:

Վարդուհի Հայրապետյան (Վայքի բուժական միավորման ավագ բուժքույր) - Շտապօգնության կայան ենք ունեցել: Դա լրիվ ուրիշ է, իսկ սա արդեն վերազինված բաժանմունք է:

Մինչև նոր բաժանումունքի բացումը շտապ օգնության ծառայությունը կգործի առանձին, բայց հետո արդեն այդ երկուսը կմիավորվեն:

Նորաբաց բաժանմունքում 5 մահճակալ կա: Տարածաշրջանի համար դա բավարար է համարվում: Վայքի բուժհաստատությունում գործում են նաև վիրաբուժական, թերապևտիկ-մանկաբուժական և ինֆեկցիոն բաժանմունքներ: Կա նաև հեմոդիալիզի ծառայություն, ծննդատուն: Վարդուհի Հայրապետյանն ասում է՝ բոլորն էլ վերազինման կարիք ունեն: Վայոց ձորի մարզի բնակիչ Նվարդ Դավթյանն այստեղ վիրահատվել է օրեր առաջ: Բուժաշխատողների վերաբերմունքից գոհ է, բայց վիրահատությունից ընդամենը մեկուկես ժամ հետո տեղափոխվել է հիվանդասենյակ:
 
Առողջապահության նախարարությունից նշում են, որ կառուցվում է նոր՝ Վայոց ձորի մարզային հիվանդանոց, որը կլինի բազմաֆունկցիոնալ: Կգործի Եղեգնաձորում, բայց կունենա մարզային նշանակություն: Նոր բուժհաստատությունը կապահովի բարձր որակ և կմեծացնի մարզում բժշկական ծառայությունների հասանելիությունը: Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականին:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում