Ծաղկաշենում կապահովվի շուրջօրյա ջրամատակարարում

ՆՆարե Թադևոսյան

Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրում խմելու ջրի մատակարարաման համակարգ է կառուցվում: Խմելու ջրի խնդիրը գյուղական այս բնակավայրում տասնյակ տարիների պատմություն ունի: Բնակավայրի յուրաքանչյուր փողոց օրական ընդամենը երկու ժամ է ջուր ունենում: Որոշ տներում ջրամատակարարում առհասարակ չկա: Ջուրը մոտիկ աղբյուրներից են վերցնում: Թերևս սա է պատճառը, որ ծաղկաշենցիները դժվարությամբ են հավատում, որ մի օր շուրջօրյա ջրամատակարարում կունենան:

Խմելու ջուրը Ծաղկաշեն է հասնում սարերից՝ շուրջ 4,5 կմ հեռավորությունից: Ինքնահոս ջուրը հավաքվում է գյուղի վերևում գտնվող ջրամբարում, որտեղից էլ մատակարարվում է բնակիչներին:

Ջրագծի ընդհանուր երկարությունը 10 կիլոմետր 600 մետր է, որից 6,2 կիլոմետրը ներքին ցանցն է: Ծրագրով նախատեսված են մի քանի աղբյուրակապերի ու քլորակայանի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգում, 120 տնային միացումների իրականացում:

Ծաղկաշենի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցումն արժե 423 միլիոն դրամ: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ ՀՀ կառավարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության ֆինանսական միջոցներով։
 

Հեղինակ՝ Անահիտ Կարեյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում