Մելիքջանյանը, Դավթյանը և Գյոզալյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորներ

ԳԳևորգ Թոսունյան

Ազգային ժողովն այսօր շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուների գաղտնի քվեարկության արդյունքները:

Լիպարիտ Մելիքջանյանը, Գևորգ Գյոզալյանը և Արթուր Դավթյանն ընտրվել են Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորների թեկնածուներ:

Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 68, Գևորգ Գյոզալյանի թեկնածությանը` 67, Արթուր Դավթյանի թեկնածությանը` 67 պատգամավոր:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: 

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հաջորդ համարը Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Կարեն Սարուխանյանն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում