Կառավարությունը հաստատեց Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Տիգրան Վանդունցի ընտրվելը

ԳԳոհար Սարգսյան

Կառավարությունը հաստատեց «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքը, որով տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Վանդունցը ընտրվել է Գորիսի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

«Կանեմ հնարավորը՝ ի նպաստ Գորիսի պետական համալսարանի զարգացման ու առաջընթացի»,- ասաց Վանդունցը: 

«Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 30-ին: 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր է ընտրվել Տիգրան Վանդունցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում