Վանաձորում պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը. Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոց կառուցել Վանաձորում:

«Կառավարության նախորդ նիստում հայտարարեցի, որ պատրաստվում ենք Երևանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը: Մենք հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը: Պետք է նախագիծը պատվիրենք, նաև չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք, որովհետև այստեղ կա կարևոր նրբություն, նրանք նույնպես կառավարմանը պետք է շատ կոնկրետ մասնակցություն ունենան»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստին վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ նախատեսվում է կառուցել Արթուր Աբրահամի մարզադպրոցը Շենգավիթ վարչական շրջանում:

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել էին Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման հետ կապված հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում