Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արարատում

ԳԳևորգ Թոսունյան

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Օրերս ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի և Մասիսի բաժիններում արձանագրվել է մի քանի դեպք։

Մասնավորապես, Արարատի մարզային վարչության քրեական հետախույզների և Արտաշատի բաժնի անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արտաշատի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» գնդացրի, «Կալաշնիկովի» ինքնաձիգի և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մասիսի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։

Ոստիկանները ևս մեկ անգամ հորդորում են՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում