Օրը՝ 60 վայրկյանում | 18.06.2022

ԱԱրևիկ Աբելյան

Դիլիջանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

Երևանում է եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերըն Դոնֆրիդը: Նրան ընդունել են ՀՀ վարչապետը, արտգործնախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը:

Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը. Խաչատուրյանը՝ Ռադևին:

Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. Խաչատուրյանը՝ Պուտինին:

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում կայունություն լինի. Պուտին:

Լավրովն ու Բայրամովը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը:

Ռուսաստանը դեմ չէ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Պուտին:

ԱՄՆ-ն կասեցրել է Ուկրաինային հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքը:

Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններով. Զախարովա:

Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ծանր զինատեսակների կեսից ավելին. պաշտպանության փոխնախարար:

Բոսնիա և Հերցեգովինան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում