Յունիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Վարչապետը Նոպէլեան մրցանակակիր Արտեմ Փաթափութեանը պարգևատրեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

Արմէն Գրիգորեանը և Պելառուսի անվտանգութեան խորհուրդի պետական քարտուղարը քննարկած են հայ-պելառուս համագործակցութեան օրակարգը:

Մենք մեր բարեկամներուն համար դժուար օրերու ընկեր ենք. Իպրահիմ Ռայիսին` Ալեն Սիմոնեանին:

Քննարկուած են Հայաստանի, Ռուսաստանի և Ատրպէյճանի գլխաւոր դատախազներու հանդիպումներու ժամանակ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները:

ՈՒԵՖԱ-ն պիտի շարունակէ աջակցիլ Հայաստանի մէջ ֆութպոլի զարգացման. Փաշինեան ընդունեց Ալեքսանդր Չեֆերինը:

Ամերիկան Քիևին յավելեալ 225 մլն․ տոլարի մարդասիրական և 1 միլիառ տոլարի ռազմական աջակցութիւն պիտի տրամադրէ:

Էմանուէլ Մաքրոնը, Մարիօ Տրակին և Օլաֆ Շոլցը հասած են Քիև։

Տոնպասի մէջ ամէն օր կը զոհուի կամ կը վիրաւորուի մինչև 1000 ուքրանիացի զինուոր. Արախամիա:

ՆԱԹՕ-ի մէջ Ամերիկայի դեսպան Ճուլիանա Սմիթ յոյս  յայտնեց, որ Շուէտի եւ  Ֆինլանտայի անդամակցութեան հարցը պիտի լուծուի «ոչ հեռու ապագային»։

Թուրքիան լիակատար  սնանկացման եզրին է. Տնտեսութեան  նախկին նախարար Պապաճան:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում