Օրը՝ 60 վայրկյանում | 02.06.2022

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ. պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպել:

Միջանցքային տրամաբանությամբ քննարկում չի եղել, Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում. Գրիգորյան:

Ադրբեջանում 44-օրյա պատերազմի մի խումբ մասնակիցներ ներխուժել են նախարարության շենք:

Վաշինգտոնը Թուրքիայի միջնորդությամբ ռուս-ուկրաինական շփումներում առաջխաղացում չի ակնկալում:

Կիևը վստահեցրել է Վաշինգտոնին, որ չի թիրախավորի Ռուսաստանի տարածքը. Պենտագոն:

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 700 միլիոն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ:

Մերձդնեստրի արտգործնախարարը կոչ է արել ճանաչել երկրի անկախությունը:

Վաշինգտոնը պետք է դադարեցնի Թայվանի հետ պաշտոնական շփումները. Չինաստանի ԱԳՆ:

ԱՄՆ Օկլահոմա նահանգում հրաձգության հետևանքով կան զոհեր:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում