48 ժամ, բիզնես նոր գաղափարներ, արդյունքում՝ նոր ստարտափներ. «Դիջիթեյնը» 2-րդ անգամ սկսեց M1TQ նախագիծը

ԳԳևորգ Թոսունյան

48 ժամ, բիզնես նոր գաղափարներ, աննախադեպ մրցակցություն, արդյունքում՝ նոր ստարտափներ:

«Դիջիթեյնը» երկրորդ անգամ սկսեց M1TQ նախագիծը: Բայց այս անգամ Ստարտափ գաղափարների ինտենսիվ զարգացմանն ուղղված ձևաչափով՝ հեքեթոնի և աքսելերացիայի տարբերակով:

Մասնակիցների թիվը զարմացրել է անգամ կազմակերպիչներին՝ 300 դիմում, առաջին փուլն հաղթահարել է 200-ը, ներկայացվել է 50 գաղափար, որից 30-ի շուրջ մասնակիցները համախմբվել են՝ ստեղծելով ստարտափ թիմեր:

M1TQ նախագծի ղեկավար Մարիամ Փաշինյան - Ուրբաթ օրվանից բոլոր մասնակիցները հավաքվել են այս տարածքում, որը դուք տեսնում եք, ու նրանց հնարավորություն էր տրված համախմբել թիմակիցներ իրենց գաղափարի շուրջ: Էստեղ ստեղծված էին բոլոր պայմանները՝ վրաններ, մատռասներ, որ մասնակիցները կարողանան գիշերել:

Այսինքն՝ ստեղծել դժվար միջավայր, որպեսզի մասնակիցները դուրս գան իրենց հարմարավետության գոտուց և ավելի ինտենսիվ մտածեն՝ նշում է նախագծի ղեկավարը:

Մարիամ Փաշինյան - 50 գաղափար ներկայացնողները, որոնք այդ գաղափարի հեղինակներն էին, Idea formation էդ փուլն անցան, որտեղ team formation-ը հաջորդեց, և team formation-ի ժամանակ փորձեցին իրենց գաղափարի շուրջ թիմակիցներ համախմբել: 30 ստարտափ ձևավորվեց թիմերի կազմավորման փուլում:

Նախագիծը համագործակցում է Էստոնական Garage48 կազմակերպության հետ, որն ավելի քան 30 երկրում կազմակերպել է այսպիսի 200-ից ավելի միջոցառում՝ ստեղծելով շուրջ 3000 գաղափար ու 1000 աշխատանքային նախատիպ։ «Դիջիթեյնի» հետ առաջին համագործակցությունից տնօրենը զարմացած է՝ այնքան շատ գաղափարներ կան՝ նշում է նա:

Garage48-ի գործադիր տնօրեն Մարի Հանիկաթ - Սա վերջին երեք տարում մեր ամենամեծ միջոցառումն է: Թիմերի, ստարտափերի հետ խոսելը այս միջոցառման շրջանակում իմ աշխատանքի ամենահաճելի մասն է: Ես պետք է մենթորություն անեմ, հետևեմ նրանց առաջընթացին: Իսկապես յուրահատուկ հնարավորություն է տեսնել, թե քանի նախնական գաղափար այս օրերին կդառնա աշխատանքային նախատիպ:

Արման Բարսեղյան (նախագծի մասնակից) - Այս հեքեթոնին ներկայացնում ենք վիտուալ իրականության հիման վրա հիմնված training center, որը նախատեսված է տարբեր կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են իրենց աշխատողների թրեյնիգներով, ու նաև իրենց գիտելիքների թարմացմամբ:

Մասնակից Արման Բարսեղյանը իրենց ստարտափն է ներկայացնում: Այսպես 30 թիմ 48 ժամում հասցրին տարբեր նախատիպեր ստեղծել ու ներկայացնել ժյուրիին, որոնց թվում էր նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյան - Շնորհավորում եմ, որ ունենք հնարավորություն՝ մասնակցելու այդ միջոցառմանը: Ձեզ խորհուրդ եմ տալիս առավելագույնը փորձել քաղել էն ամեն ինչից, ինչը որ հնարավորություն կունենաք ստանալու. գիտելիք, փորձ, շփումներ:

30 ստարտափերներից հաջորդ փուլ անցան 14-ը. նրանք դեռ անցնելիք ճանապարհ ունեն՝ 12-շաբաթյա աքսելերացիոն ծրագիր: Նախագիծը կավարտվի ցուցադրական օրով, որին ներկա կլինեն էստոնական 4 խոշոր վենչուրային կապիտալներ, միջազգային և տեղական ներդրողներ:

Կազմակերպիչները հույս ունեն՝ օրինակը կլինի վարակիչ: Վստահեցնում են՝ լավագույն գաղափարները կարող են կյանքի կոչվել հենց «Դիջիթեյնի» հովանու ներքո։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում