Մայիս 17-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանի, Ռուսաստանի և Ատրպէյճանի փոխվարչապետներուն հանդիպումը տեղի պիտի ունենայ այս ամսուան ընթացքին:

Գնէլ Սանոսեանի և Իրանի քարիւղի նախարարի հանդիպումին քննարկուած է «Կազ՝ Ելեկտրականութեան  դիմաց» ծրագիրով նոր պայմանագիրը:

Վահագն Խաչատուրեան և Ֆուքուսիմա Մասանորին միտքեր փոխանակած են հայ-ճափոնական երկկողմ օրակարգի շուրջ:

Լիբանանի նորընտիր խորհրդարանը 6 հայ պատգամաւոր պիտի ունենայ:

«3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստական աշխատանքները կ՛ընթանան. Ռուտենքօ:

Եվրամիութիւնը աւելի ու աւելի կը սերտանայ Հիւսիսատլանտեան դաշինքին հետ. Լաւրով:

Շուէտի Արտաքին գործոց նախարարը ստորագրած է ՆԱԹՕ անդամակցութեան յայտը:

Եւրամիութիւնը պատրաստ է աջակցելու Վրաստանին ու Մոլտովային այնպէս, ինչպէս Ուքրանիոյ։

Միացեալ Նահանգները կը փորձէ յստակեցնել Թուրքիոյ  դիրքորոշումը Շուէտի և Ֆինլանտայի հարցով. Քիրպի:

Եւրամիութեան արտաքին գործոց նախարարները չեն կրցած համաձայնեցնել Ռուսաստանի դէմ պատժամիջոցներու 6-րդ փաթեթը. Պորէլ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում