Օրը՝ 60 վայրկյանում | 13.05.2022

ԳԳոհար Սարգսյան

ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման վերաբերյալ:

Հայաստանի և Տաջիկստանի արտգործնախարարներն ընդգծել են առևտրատնտեսական փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերը:

Տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետի և մի քանի նախարարի երդման արարողությունը:

ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը և ողջունում ցանկացած երկրի՝ դաշինքին միանալու ցանկությունը. Ջեն Սակի:

Կենտուկիի հանրապետական սենատոր Ռենդ Փոլը արգելափակել է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից Ուկրաինային ռազմական, տնտեսական և մարդասիրական օգնություն հատկացնելու մասին օրինագծի հաստատումը:

Թուրքիան կարող է միջնորդ լինել «Ազովստալի» շուրջ բանակցություններում. Վերեշչուկ:

Ուկրաինան պետք է ապառազմականացվի և ապաազգայնականացվի․ Պոլյանսկի:

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում