Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2022

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների գործարարներին է ներկայացրել Հայաստանում ներդրումների հնարավորությունները:

Վարչապետ Փաշինյանի այցի շրջանակում Հաագայում հայկական խաչքար է բացվել:

Հայաստանի և Իրանի կառավարությունները դրսևորում են անհրաժեշտ կամք՝ զարգացնելու միջպետական հարաբերություները. Սիմիդյան:

Եվրամիությունը չի կարող միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Բորել:

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային մոտ 40 մլրդ դոլարի հատկացմանը:

Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակվում են:

Ուկրաինայի զինված ուժերը հաջողությամբ անցել են հակահարձակման՝ դուրս մղելով ռուսական զորքերին Խարկովի շրջանից. Զելենսկի:

Խերսոնի շրջանի իշխանությունը տարածաշրջանը Ռուսաստանի կազմի մեջ ներառելու խնդրանքով կդիմի Վլադիմիր Պուտինին:

Ռուսաստանը Զմեյնի կղզին գրավելու փորձն անվանել է «աղետ Ուկրաինայի համար»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի՝ նվիրված Ուկրաինայում հումանիտար իրավիճակին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում