Օրը՝ 60 վայրկյանում | 26.04.2022

ԳԳոհար Սարգսյան

Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների վերջին փուլը. Էդուարդ Աղաջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը՝ Ալիևի և Օվերչուկի քննարկման թեմա:

Սուրեն Պապիկյանն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը:

Արայիկ Հարությունյանն Արցախի դատական համակարգի պատասխանատուների հետ քննարկել է երկրի անվտանգության հարցերը:

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ ֆրանսիական Կլիշի քաղաքում:

Ցեղասպանության վերաբերյալ Բայդենի հայտարարությունները մեզ համար նշանակություն չունեն. Էրդողան:

Վաշինգտոնը և Լոնդոնը Զելենսկուն խորհուրդ են տալիս խստացնել Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում. Լավրով:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում. Լավրով:

Լավրովն ու Գուտերեշը քննարկել են ճգնաժամը Ուկրաինայում:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք, առողջացել է 17 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում