Օրը՝ 60 վայրկյանում | 21.04.2022

ԳԳոհար Սարգսյան

Վարչապետ Փաշինյանը Նիժնի Նովգորոդում մի շարք հանդիպումներ է ունեցել:

ՀՀ նախագահի և Հորդանանի Սենատի պատվիրակության հանդիպմանը երկուստեք կարևորվել է կայուն խաղաղության հաստատումը:

Ուրախ եմ համահեղինակել Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը. Ջիմ Կոստա:

Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլ քաղաքի հանդեպ ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին։

Ուկրաինական ուժերը չեն կարողանում ապաշրջափակել Մարիուպոլը. Զելենսկի:

Եվրահանձնաժողովը Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ իր կարծիքը կհրապարակի հունիսի վերջին։

Անկարան չէր կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև, եթե միանար Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին. Չավուշօղլու:

«Մեծ յոթնյակի» երկրները կմեծացնեն Ռուսաստանի վրա ճնշումը:

«Մեծ քսանյակի» նախարարական հանդիպման մի շարք մասնակիցներ մտահոգություն են հայտնել համաշխարհային տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների ազդեցության կապակցությամբ:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, առողջացել է 14 պացիենտ: Մահվան դեպք չի գրանցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում