Հարցվողների 70%-ը ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրական է գնահատել

ԳԳևորգ Թոսունյան

Վերջերս ԵՄ ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում  իրականացվել է հարցում՝ տեղեկացնում են Ոստիկանությունից:

Ամբողջական հարցումը դեռևս ամփոփման փուլում է, սակայն արդեն կան նախնական տվյալներ։
Ըստ իրականացված՝ Ոստիկանության վերաբերյալ հանրային կարծիքի հարցման նախնական արդյունքների՝ հարցվողների 70%-ը Ոստիկանության նկատմամբ իրենց վերաբերմունքը դրական է գնահատել։ Ոստիկանությունը նաև առաջատար է իրավապահ հաստատությունների ոլորտում՝ վստահության 58% ցուցանիշով։

Հարցման վերջնական և ավելի համապարփակ տվյալները ԵԱՀԿ-ն կներկայացնի մայիսին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում