Մարտ 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Փառուխի ճգնաժամը ծագեցաւ պայմանաւորուածութիւններու խախտման հետևանքով. Նիկոլ Փաշինեան:

Լեռնային Ղարաբաղի հայ բնակչութիւնը ամէն օր ահաբեկման մէջ է. Հայաստանի վարչապետը միջազգային հանրութենէն հասցէական գնահատական կ՛ակնկալէ:

Հայաստան պատրաստ է խաղաղութեան բանակցութիւններու անյապաղ մեկնարկին. Հայաստանի վարչապետ:

Արմէն Գրիգորեանն ու Հիքմէթ Հաճիև քննարկած են Փաշինեան-Ալիև հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Վերահաստատուած է եռակողմ պայմանաւորուածութիւններու կատարման կարևորութիւնը. Փութին հեռախօսազրոյցներ  ունեցած է Փաշինեանի և Ալիևի հետ

Դեսպան Մակունց քոնկրեսական Փրայսին ներկայացուցած է  Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծուած անվտանգային միջավայրը:

Ճօ Պայտընի  վարչակազմը 2023 թուականի պիւտճէի նախագիծով Հայաստանին նախատեսած  է տրամադրել 24, Վրաստանին և Ատրպէյճանին՝ 88  և 9,7 միլիոն տոլար օգնութիւն:

Միացեալ նահանգներու նոր պատժամիջոցները կը հակասեն միջուկային գործարքին վերադառնալու մասին յայտարարութիւններուն. Խաթիպզատէ:

Վոլոտիմիր Զելենսքին յայտարարած է, որ Վրաստանէն ետ  կանչած է Ուքրանիոյ դեսպանը՝ Քիևին օգնելու հարցով այդ երկրի հրաժարելուն պատճառով։

Հայաստանի մէջ հաստատուած է քորոնայի հիւանդութեան  21 նոր դէպք, առողջացած է 108, մահացած՝ 2 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում