Օրը՝ 60 վայրկյանում | 29.03.2022

ԳԳոհար Սարգսյան

Վերսկսվել է գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով:

Ակնկալում ենք ադրբեջանական զինուժի վերադարձը ելման դիրքեր. Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը:

Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահին:

Ռուսաստանն ակնկալում է, որ Ղարաբաղում իրավիճակը կկարգավորվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա. Ռուդենկո:

Հանձնարարված է ժամանակավոր կացարաններով ապահովել Խրամորթից և Փառուխից տարհանված կարիքավոր ընտանիքներին. Արտակ Բեգլարյան:

Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Ղրիմը և Դոնբասը զենքով վերադարձնելուց․Մեդինսկի:

Ուկրաինայում հատուկ գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են. Շոյգու:

Չկա վճարում՝ չկա գազ. Պեսկովը՝ գազի դիմաց ռուբլով վճարման անհամաձայնությունների մասին:

Միացյալ Նահանգները Պուտինի պաշտոնանկությանը հասնելու քաղաքականություն չի վարում. Բայդեն:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք, առողջացել է 34, մահացել 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում