Օրը՝ 60 վայրկյանում | 17.03.2022

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը կարևորում է Իռլանդիայի հետ փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Սուրբ Պատրիկի տոնի առթիվ:

Անտանելի հումանիտար իրավիճակ էր. Մարդու իրավունքների պաշտպանը՝ Խրամորթ կատարած այցի մասին:

Պետք է խուսափել հումանիտար իրավիճակը վատթարացնող գործողություններից. Զախարովան՝ Արցախի գազամատակարարման մասին:

Եվրապատգամավոր Մարինա Կալյուրանդը դատապարտել է Արցախի խաղաղ բնակչության դեմ թշնամական գործողությունները:

Միացյալ Նահանգները Կիևին 1 միլիարդ դոլարի սպառազինություն կմատակարարի:

Անթույլատրելի և աններելի ենք համարում նման հռետորաբանությունը մի պետության ղեկավարի կողմից, որի ռումբերից հարյուրհազարավոր մարդիկ են զոհվել. Պեսկովը քննադատել է Բայդենին, որը Պուտինին անվանել էր «ռազմական հանցագործ»:

ՆԱՏՕ-ն մոտ 140 հազար զինվոր է տեղակայել Եվրոպայում. Ենս Ստոլտենբերգ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բավարար չեն. Զելենսկին դիմել է Բունդեսթագին:

Հաստատվել է կորոնավիրուսի 47 նոր դեպք: Առողջացել 140, մահացել 2 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում