Օրը՝ 60 վայրկյանում | 28.02.2022

ԳԳոհար Սարգսյան

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:

Անպատժելիությունն ու անհանդուրժողականությունը Ադրբեջանին մղեցին նոր ցեղասպանության. Արցախի Ազգային ժողովի նախագահ:

Արտգործնախարարը և Փախստականների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատարը քննարկել են պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրները:

Փոխվարչապետ Մաթևոսյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ֆրանսիական ներդրումների հարցը:

Ռուսական ավիացիան օդային գերակայություն է հաստատել Ուկրաինայի ամբողջ տարածքում. Ռուսաստանի պաշտպանության նախարարություն:

Բերդյանսկն անցել է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ:

Ռուսաստանի «միջուկային տրիադան» ուժեղացված մարտական հերթապահություն է սկսել:

Ուկրաինայում ադրբեջանական ավտոշարասյուն է գնդակոծության ենթարկվել. կան զոհեր:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անարդյունավետ են. Ղարիբաշվիլի:

Եվրամիությունն արգելել է ռուսական ինքնաթիռների թռիչքը Միության տարածքում:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, առողջացել է 837, մահացել՝ 12 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում