Յունուար 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՎՎարդուհի Բալյան

Յունուար 28-ը Հայաստանի զինուած ուժերու կազմաւորման և Հայրենեաց պաշտպանի օրն է:

Հայաստանը ունենալու է փրոֆեսիոնալ բանակ, և Կառավարութիւնը առանց ընկճուելու այդ աշխատանքը կատարելու է. Նիկոլ Փաշինեան:

Շնորհակալ ենք Հայաստանին ռազմական գործակցութեան և միջազգային խաղաղապահ առաքելութիւններուն մասնակցելու համար. Ամերիկայի դեսպանութիւն:

Հայաստանի Զինուած ուժերու անմնացորդ ծառայութիւնը հայրենիքին երկրի հանգստութեան և բարեկեցութեան գլխաւոր գրաւականն է․ Ռուսաստանի դեսպանութիւն:

Տրամադրուած ենք տարածաշրջանին մէջ կայուն, երկարատև խաղաղութիւն կառուցելու. Արարատ Միրզոյեան:

Մաքրոնի հետ զրոյցին Փութին շեշտած է, որ մանրամասն կ՛ուսումնասիրէ անվտանգութեան երաշխիքներու վերաբերեալ Ամերիկայի և ՆԱԹՕ-ի պատասխանները և կ՛որոշէ յետագայ քայլերը:

Թուրքիոյ անվտանգութեան խորհուրդը քննարկած է Կովկասի և Ուքրանիոյ իրավիճակը:

Լաւրով Ռուսաստան հրաւիրած է Զեկենսկին՝ յարաբերութիւններու կարգաւորման երկխօսութեան համար:

Հայաստանի մէջ հաստատուած է 3 536 նոր դէպք: Առողջացած է 267 քաղաքացի: Մահուան դէպք չէ արձանագրուած:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում