Օրը՝ 60 վայրկյանում | 26.01.2022

ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանն առանձնակի կարևորություն է տալիս բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների առաջընթացին. Նիկոլ Փաշինյանը՝ Նարենդրա Մոդիին:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի դիրքորոշումը գերիների վերադարձի հարցում:

Կարևոր է, որ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը վերհանեն Արցախում միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները․ Հայաստանի ներկայացուցիչ:

Կոնգրեսական Փալոնը պետքարտուղարությանը կոչ է արել նպաստել հայ գերիների ազատ արձակմանը:

Արմեն Գրիգորյանը և Գերմանիայի դեսպանը քննարկել են սահմանազատման և սահմանագծման հարցերը:

Փոխվարչապետ Մաթևոսյանը և Շվեդիայի դեսպանը շեշտել են գերիների անհապաղ վերադարձը:

Հայաստանի և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն ու Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել են միմյանց:

Էրդողանը հանդիպել է Հայկական հիմնադրամների միության նախագահի հետ:

Բայդենը հնարավոր է համարել Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների կիրառումը:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1931 նոր դեպք: Առողջացել է 147, մահացել 1 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում