Յունուար 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԳԳայանե Թամամյան

Հայաստանը ստանձնեց նախագահութիւնը Հաւաքական անվտանգութիւն պայմանագիր կազմակերպութեան:

Նիկոլ Փաշինեանը և Իպրահիմ Ռայիսին քննարկած են հայ-իրանեան յարաբերութիւններու զարգացման առնչուող հարցեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ատրպէյճանի փոխ վարչապետերու եռակողմ ձևաչափով միասնական փաթեթ կը պատրաստուի. Ռուսաստանի փոխ Արտաքին գործոց նախարար:

Տարոն Մարգարեանի, Արման Սահակեանի, նաև 7 մեղադրեալներու վերաբերեալ գործի նախաքննութիւնը աւարտին հասած է:

Յունուար 1-էն առևտուրի կէտերուն արգիլուած է մինչև 50 միքրոն հաստութեամբ փոլիէթիլենային տոպրակներու վաճառքը:

Փութինն ու Էրտողանը քննարկած են Հարաւային Կովկասի իրավիճակը:

Պայտընն ու Զելենսկին անդրադարձած են Ռուսաստանի հետ սպասուող բանակցութիւններուն:

Եվրոպայի անվտանգութեան և համագործակցութեան կազմակերպութեան նախագահութիւնը անցաւ Լեհաստանին:

«Մեծ եօթնեակի» նախագահութիւնը անցաւ Գերմանիոյ, Եվրամիութեանը՝ Ֆրանսային:

Թեհրան-Երևան-Թեհրան երթուղիով չուերթները սկսած են:

Հաստատուած է քորոնայի հիւանդութեան 29 նոր դէպք, առողջացած է 140 քաղաքացի, մահացած՝ 6 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում