Օրը՝ 60 վայրկյանում | 23.12.2021

ԳԳոհար Սարգսյան

Նիկոլ Փաշինյանը և Ստանիսլավ Զասը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը:

Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանն ընդգծել է անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը:

Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը. թուրք նախարար:

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը խաղաղության պահպանման երաշխավորն է. Շոյգու:

Հակոբ Արշակյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում գերեվարված անձանց շուտափույթ վերադարձը:

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կսկսվեն 2022 թ. սկզբին Ժնևում. Պուտին:

ԱՄՆ-ն ակնկալում է Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցության շարունակություն. Սպիտակ տուն:

Վրաստանի բնակչության 80%-ը պաշտպանում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարը. Վրաստանի փոխարտգործնախարար:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք: Առողջացել է 295, մահացել 15 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում