Դեկտեմբեր 21-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Վրաստանի հետ յարաբերություններու յետագայ զարգացումն ու խորացումը մեր երկրի արտաքին քաղաքականութեան առաջնայիններէն  են. Հայաստանի վարչապետ:

Երևանի մէջ մեկնարկեց հայ-ռուսական տնտեսական գործակցութեան միջկառավարական յանձնաժողովի նիստը։

Հայաստանը կանգնած է Ձեր և բարեկամ Ֆրանսայի կողքին. Փաշինեանը շնորհաւորեց Մաքրոնի՝ ծննդեան օրուան առիթով:

Վլատիմիր Փութին բարձր  գնահատեց Սուրիոյ և Արցախի մէջ  ռուսական բանակի ներգրաւուածութեան արդիւնաւէտութիւնը:

Մոսկուան թոյլ չի տար Ուքրանիոյ և  Վրաստանի մէջ ՆԱԹՕ-ի ենթակառուցուածքներու տեղակայում. Վիեննայի մէջ Ռուսաստանի պատուիրակութեան ղեկավար:

Անվտանգութեան երաշխիքներու վերաբերեալ Մոսկուայի առաջարկները հաշուի չեն առներ Ուաշինկթընը  յուզող հարցերը. Նէտ Փրայս:

Պաքուի մէջ Իրանի Արտաքին գործոց նախարարը պիտի քննարկէ Իրան-Ատրպէյճան յարաբերություններու  բարդութիւնները. Իրանեան աղբիւրներ:

Ամերիկայի մէջ արձանագրուած է COVID-19-ի «Օմիքրոն» հիմնամանրէի հետևանքով մահուան առաջին դէպքը:

Հայաստանի մէջ հաստատուած  է քորոնայի հիւանդութեան 137 նոր դէպք, առողջացած է 329 քաղաքացի, մահացած՝ 11 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում