2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայաստանի ու Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը պետք է հասցնել 1 մլրդ դոլարի. ՀՀ վարչապետ

ՀՀայկ Նավասարդյան

Հայաստանի ու Վրաստանի միջև առևտրի շրջանառությունը պետք է հասցնել 1 մլրդ դոլարի: Թբիլիսիում կայացած երկու երկրի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հայտարարել է վարչապետ Փաշինյանը, վերահաստատել 2019-ի պայմանավորվածությունները, որոնք չեն իրականացել համավարակի պատճառով:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Մենք վարչապետ Ղարիբաշվիլիի հետ արդեն քննարկել ենք և փորձելու ենք մինչև 2026 թվականը մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Սա չափազանց կարևոր ու հավակնոտ խնդիր է, որը լուծելու համար մեզ անհրաժեշտ է ներդնել դրամատիկ ջանքեր: Ճիշտ է, այս տարվա առաջին 10 ամիսների մեր փոխադարձ առևտրի ցուցանիշն արդեն իսկ գերազանցել է նախորդ երեք տարիների տարեկան ցուցանիշը, բայց մենք դեռ շատ հեռու ենք 1 միլիարդի նշաձողից ու պետք է լրջորեն աշխատենք այս ուղղությամբ:

Գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, տրանսպորտ, էներգետիկա. սրանք հայ-վրացական գործակցության հստակ ուղղություներն են: Վրաստանը շահագրռված է, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները նպաստեն իրական գործին` զարգացնեն այս ոլորտները, խթանեն տարածաշրջանային ենթակառուցվածքները կյանքի կոչելու հործընթացը:

Իրակլի Ղաիբաշվիլի, Վրաստանի վարչապետ - Ցանկանում եմ նշել, որ մեր երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հպարտությամբ և հաճույքով ուզում եմ ասել, որ նման հարաբերություններ մեր երկրների միջև չեն եղել: Միշտ ունեցել ենք սերտ, բարեկամական հարաբերություններ, բայց մեր վաստակն է այն, որ մեր կառավարությունների, երկրների միջև ոչ մի չհասկացված հարց չկա, ունենք իդեալական հարաբերություններ:

Վրաստանի վարչապետն ընդգծել է՝ հետաքրքրված են նաև տարածաշրջանային խաղաղությամբ ու կայունությամբ: Պաշտոնական Թբիլիսին խաղաղ հարևանության կոչ է հնչեցնում:

Իրակլի Ղաիբաշվիլի - Մենք միշտ մոտիվացված ենք այս գործընթացում կարևորագույն դերակատարություն ստանձնելու: Պարոն վարչապետ, հաստատում եմ, որ մենք մշտապես պատրաստ ենք տարածաշրջանի մասշտաբով խաղաղության և կայունության զարգացման գործում մեր ներդրումը բերել:

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարներն այս տարի հանդիպում են արդեն չորրորդ անգամ, նման հարաբերություններ նախկինում չեն եղել՝ նշում է նաև վարչապետ Փաշինյանը, բարձր մակարդակով փոխվստահությունն էլ տնտեսական գործակցության խորացման կարևորագույն նախադրյալներից է:

Նիկոլ Փաշինյան - Կա մարդկային, անձնական լուրջ փոխվստահություն և հարգանք, ու մենք պիտի արժևորենք ու ամրացնենք այդ վստահությունը և հարգանքը: Մեր մեծագույն խնդիրն է այս ամենի արդյունքում տնտեսական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորել: Ուզում եմ ընդգծել նաև, որ մենք մեր քաղաքական հարաբերությունների ավանդական բարձր մակարդակն առավել ինստիտուցիոնալ դարձնելու կարիք և անհրաժեշտություն ունենք:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև բոլոր ոլորտներում գործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են երկու կառավարությունների ոլորտային գերատեսչությունների առաջիկա քայլերն ու ծրագրերը: Նիստի արդյունքներով երկու երկրների վարչապետները ստորագրել են Հայաստանի ու Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի արձանագրությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում