2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՄՄարիամ Մխիթարյան

Սենատում և Ներկայացուցիչների պալատում հաղթանակի դեպքում դեմակրատները մտադիր են հետաքննել Թրամփի և Պուտինի դիզելային վառելիքի գործարքը

Սենատում և Ներկայացուցիչների պալատում հաղթանակի դեպքում դեմակրատները մտադիր են հետաքննել Թրամփի և Պուտինի դիզելային վառելիքի գործարքը

Եթե դեմոկրատները նոյեմբերի 3-ին նշանակված Կոնգրեսի ընտրությունում հաղթեն և վերականգնեն Կոնգրեսի մեկ կամ երկու պալատի վերահսկողությունը ու նախագահեն արտաքին հարաբերությունների, բանկային, ֆինանսների և դատական ​​​​ազդեցիկ հանձնաժողովները, ապա նրանց գերակա խնդիրը կլինի ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների միջև գործարքների հետաքննությունը, նշում է Axios-ը:

Դեմոկրատները պահանջել են, որ ամերիկյան ընկերությունները պահպանեն ռուսական վառելիքի ներմուծման հետ կապված բոլոր փաստաթղթերը: Նրանք նամակներ են ուղարկվել JPMorgan Chase, Bank of America, Citigroup և Morgan Stanley ընկերություններին, ինչպես նաև մի քանի նավահանգստային վարչության, այդ թվում՝ Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչություն, պահանջելով, որ ռուսական վառելիքի հնարավոր ներմուծման հետ կապված փաստաթղթերը պահպանվեն Կոնգրեսի ապագա աուդիտների համար։

Նամակում կոչ է արվում քաղաքական գործիչներին չնպաստել ռուսական դիզելային վառելիքի «գնմանը, տեղափոխմանը, ներմուծմանը, բեռնաթափմանը, պահեստավորմանը, ֆինանսավորմանը կամ բաշխմանը» Միացյալ Նահանգներում, ինչպես նաև չմասնակցել դրա մատակարարմանը մյուս շուկաներ։ Դեմոկրատները համոզված են, որ դրանք կֆինանսավորեն Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում:

Սպիտակ տունը քննադատել է դեմոկրատների նախաձեռնությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում