Դեկտեմբեր 18-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԱԱրևիկ Աբելյան

Հայաստանը «միջանցքի» վերաբերեալ որևէ հարց չէ քննարկած, յայտարարեց Արմէն Գրիգորեան:

Լեռնային Ղարաբաղի  հակամարտութեան խաղաղ կարգաւորումը այլընտրանք չունի. դեսպան Պապիկեանը՝ ԵԱՀԿ շուէտի նախագահութեան կազմակերպած համաժողովին:

Հայաստանի հետ մեր պատմական կապերը քաջ յայտնի են, ըսած է Յունաստանի Արտաքին գործոց նախարարը:

Թուրքիոյ  ռազմական օդանաւերը խախտած են Յունաստանի օդային տարածքը:

Թուրքիոյ մէջ կան ազգայնականներ, որոնք առաջ կը տանին «Մեծ Թուրանի» գաղափարը, ըսած է Փեսքով: 

Ռուսաստանը դուրս եկաւ «Բաց երկինքի մասին» պայմանագիրէն:

Ռուսաստանը առաջարկած է Ամերիկային և ՆԱԹՕ-ին անվտանգութեան երաշխիքներու պայմանագրեր ստորագրել: Սաքին ըսած է՝ թէ Ամերիկան  չի պատրաստուիր խորհրդակցիլ Եվրոպայի մէջ անվտանգութեան հարցի շուրջ՝ առանց եվրոպացի գործընկերներուն:

ԵԱՏՄ նախարարն ու Գուպայի նախագահը քննարկել են համագործակցութեան հարցեր:

Եւ օրուան քորոնայի թիւերը․ հաստատուած է 156 նոր դէպք, առողջացած է 511, մահացած՝ 8 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում