Դեկտեմբեր 15-ը 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՆՆարե Ոսկանյան

Կայացաւ Նիկոլ Փաշինեանի, Շառլ Միշէլի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը. Վերահաստատուած է երկաթուղիի վերագործարկման պայմանաւորուածութիւնը:

Հայաստանի և Ատրպէյճանի միջև ենթակառուցուածքներու վերականգնումը պէտք է ըլլայ բոլոր երկիրներու ինքնիշխանութեան յարգումով. Եվրոպական խորհուրդի նախագահ:

Նիկոլ Փաշինեան հանդիպում ունեցաւ Մոլտովայի նախագահին հետ. Կարևոր նկատուած է տնտեսական կապերու զարգացումը:

Միացեալ Նահանգներու պետական քարտուղարը ողջունեց հայ-թրքական յարաբերություններու կարգաւորման գործընթացը:

Մհեր Գրիգորեան Պրիւքսէլի մէջ հանդիպում ունեցաւ Եվրամիութեան յանձնակատար Օլիվըր Վարհէյի և բարձրաստիճան պաշտօնատար այլ անձերու հետ:

Կարէն Անդրէասեան Եվրոպայի խորհուրդի գլխաւոր քարտուղարին ներկայացուց Ատրպէյճանի կողմէն մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտումները:

Ամերիկան յայտարարեց Իրանի դէմ պատժամիջոցներու մէկ մասը հանելու պատրաստակամութեան մասին:

Ռուսական անօթաչու թռչող սարքերը կը գերազանցեն թրքական «Պայրաքթարներուն». Ռուսաստանի փոխվարչապետ:

Հաստատուած է քորոնայի հիւանդութեան 212 նոր դէպք: Առողջացած է 255, մահացած՝ 11 անձ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում