Օրը՝ 60 վայրկյանում

ԳԳոհար Սարգսյան

Դեկտեմբերի 14-ին Շառլ Միշելը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Մաթիաս Լյութենբերգը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:

Արթուր Դավթյանը Եգիպտոսում մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Թուրքիայի և Իսլամի ազդեցությունը տարածելու նպատակով էլ Էրդողանը նախաձեռնեց Հայաստանի և Արցախի դեմ հարձակումը. ամերիկացի փորձագետներ:

Թուրքիան շարունակում է աջակցել ահաբեկչական խմբավորումներին. Սիրիայի արտգործնախարար:

Բայդենը Կենտուկիի պտտահողմի հետևանքները որակել է դաշնային աղետ:

Հարավային Կորեան պատրաստ է հայտարարել Կորեական պատերազմի ավարտի մասին:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ավելի շատ պատվաստվել են տղամարդիկ. առողջապահության նախարարություն:

Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսի 66 նոր դեպք: Առողջացել է 438, մահացել 17 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում