2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Շահագործման է հանձնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ 3-ի 50 կիլոմետրանոց հատվածը

ԱԱրսեն Մկրտչյան

Գյումրի արդեն հնարավոր է հասնել ավելի կարճ ու հարմարավետ ճանապարհով: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Հոռոմ բնակավայրի խաչմերուկի հատվածում, մեկ ուղղությամբ տրանսպորտային երթևեկությունը տեղափոխվել է նոր կառուցված ճանապարհահատված։

Արամ Պետրոսյան (վերահսկող կազմակերպության թիմի ղեկավարի տեղակալ) - Նախկինում ճանապարհը դեպի Գյումրի Թալինով էր անցնում: Այս ժամանակավոր միացումը իրականացված է, որպեսզի Երևան - Գյումրի երթևեկությունը Թալինի միջով չանենք:

Ճանապարհի կառուցումը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին՝ բավական որակյալ է՝ վստահեցնում է ճանապարհի կառուցման աշխատանքները վերահսկող իտալական կազմակերպության ղեկավարը:

Պոլ Կլարկ (վերահսկող կազմակերպության թիմի ղեկավար) - Ճանապարհի կառուցման աշխատանքները վերահսկվում են բրիտանական չափորոշիչներով: Դրանք տարբերվում են թե՛ որակական հատկանիշներով, թե՛ անվտանգության բարձր մակարդակով: Մեկ օրինակ. երկու ուղղության դեպքում ճանապարհն առանձնացված է արգելապատնեշով, ինչը նվազեցնում է հանդիպակաց եկող մեքենաների բախման հավանականությունը:

Ճանապարհի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվում են նաև Ճանապարհային նշաններ, որոնք, սակայն, բավական հաճախ նպատակին չեն ծառայում: Դրանք գողանում են և օգտագործում, օրինակ, որպես թոնրի կափարիչ:

Ճանապարհով առայժմ թույլատրվում է երթևեկել 50 կմ/ժամ արագությամբ: Ասֆալտապատվել է Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի մոտ 50 կիլոմետրանոց հատվածը։ Հաջորդ տարվանից կմեկնարկեն նաև Տրանշ 2-ի կառուցման աշխատանքները:

Տրանշ 3-ում աշխատանքներն իրականացնում է չինական սինոհիդրո կազմակերպությունը: Նախատեսվում է այդ հատվածում ճանապարհն ամբողջությամբ շահագործման հանձնել 2022 թվականի ավարտին:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում